«ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում , որ Հայաստանը չունի ինքնիշխանության սահմանափակումներ, իսկ ինքը, որպես երկրի ղեկավար, այդ ինքնիշխանության երաշխավորն է: Այս մասին նա ասել է France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ընդհանրապես շատ են խոսում Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայության մասին՝ հիմնավորելու համար այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակումներ ունի: Ես հավաստիացնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը այնքան անկախ է, որքան Ֆրանսիայի Հանրապետությունը: Տվյալ իրավիճակում ես ինձ համարում եմ Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը և ուրախ եմ, որ բոլոր մեր գործընկերները՝ ներառյալ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ իշխանության գալու ժամանակ, երբ խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, Մոսկվան սկսել էր քննադատել որոշ կետերի շուրջ, սակայն, այդուհանդերձ, ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031