Բաժիններ՝

«Սա ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսում է. Ո՞վ է սա արել, ինչի՞ համար…». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությանը։

«Քիչ առաջ ինձ մոտ եմ հրավիրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և նրան հանձնարարել հանդես գալ մամուլի  ասուլիոսվ, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ, որոնց մենք դեռ կանդրադառնանք»,- ասաց նա։

Վարչապետն, ըստ էության, չանդրադարձավ հրապարակված ձայնագրության բովանդակային մասին։ «Եկեք՝ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ըստ էության տեղի է ունեցել հետևայլը՝ սա իմ նախնական գնահատմամբ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսում է։ Ո՞վ է սա արել, ինչի՞ համար, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է նման գաղտնալսում իրականցնել, ի՞նչն  է այս ամենի քաղաքական նպատակը։ Դեռ օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Մանվել Գրիգորյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Խաչատրյանը, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել և ուզում են գաղտնալսումներով ու տարբեր միջոցներով դա կասեցնել։

«Մենք շանտաժի չենք տրվելու, մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ, թալանվածը պետք է վերադարձվի»,-ընդգծեց նա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս