«Ես չեմ կարող ասել, ես այդ մեթոդոլոգիային չեմ տիրապետում». Գևորգ Պետրոսյան

«Ես չեմ կարող ասել, ես այդ մեթոդոլոգիային չեմ տիրապետում»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգաամվոր Գևորգ Պետրոսյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչպե՞ս կարելի էր գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը:

Ըստ նրա՝ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են ինչ-որ բաներ համաձայնեցնել այլ պաշտոնյաների հետ. «Ես չեմ կարող ասել, որ միջամտություն եղել է, դա շատ նուրբ հարց է, լիարժեք ուսումնասիրություն է պահանջում»:

Գ.Պետրոսյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հրաժարականի հարցը որոշում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը.

«Իհարկե, նման երևույթը, եթե ամբողջությամբ տեղի է ունեցել, ցանկալի չէ: Խորհրդակցել կարելի էր, բայց ոչ համաձայնեցնել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930