ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ վարորդների մասնագիտական ունակությունները և հմտությունները կատարելագործելու, վարորդների վարժվածությունը բարձրացնելու նպատակով Որոտանում զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Աթոյանի գլխավորությամբ անցկացվելու են հավաքներ:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:
«Մերկելի այցը պետք է դիտարկել նախ և առաջ տարածաշրջանային տեսանկյունից՝ Անդրկովկասի երեք երկրներում այց։ Սա ինչ-որ տեղ և՛ պատմական, և ճանաչողական այց էր՝ յուրաքանչյուր երկրում տարբեր շեշտադրումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը։
Ֆրանսիան պետք է միջնորդի դեր խաղա միջազգային հակամարտությունների կարգավորման գործում:
Օգոստոսի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ ստանալով` Մարց-Թումանյան ճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են Վանաձորի բնակիչ Աշոտ Ա.-ի «Իվեկո» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4,5 խմ փայտանյութով:
Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայից հետո այցելել է սուպերմարկետ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանում տեղի ունենալիք գագաթաժողովի համար սեպտեմբերի 7-ին մեկնելու է Թեհրան:
ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել է նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծ, որը թույլ կտա հստակ տարանջատել գերատեսչության բոլոր ստորաբաժանումները: Այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանին՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նարինե Դիլբարյանի խոսքով՝ գերմանական լրատվամիջոցներում էլ է նշվում, որ Անգելա Մերկելը փոփ աստղի կարգավիճակում էր Հայաստանում:
Շիրակի մարզի խոշորացված համայնքների բնակիչները փակել են Շիրակ համայնքի ճանապարհը:
Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ համակարգման մեխանիզմը, որն ստեղծվել է Սիրիայի իրադրության կարգավորման համար, առաջին արդյունքներն է տվել:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին եւ Կարինե Եսայանին:
Հավաք-պարապմունքի նպատակն է ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-ից 13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի կարծիքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային այցի ընթացքում իր խոսքում Հայաստանի դրական փորձն օրինակելի է համարել միջազգային հանրության համար: Այնինչ, Ադրբեջանի որևէ դրական փորձի մասին հիշատակում չի արել:
«ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին և Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ին ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կնքել են 17 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։
Օգոստոսի 27-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել է ձեռքերը. ավտոոմեքենայի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Զարգարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի դադարեցման դեպքերն ու կարգը: Հրամանը ստորագրվել է օգոստոսի 7-ին, ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանն լսումներ Է սկսել, որոնց շրջանակում Իրանը պահանջում է դադարեցնել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների գործողությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գումի շուկա կատարած շրջայցի ընթացքում համոզվել է, որ լոլիկի, վարունգի, սմբուկի և մի շարք կարևոր բանջարեղենների գները տարօրինակ բարձր են: