![](/banners/BeFunky-design.jpg)
«Դեմ ենք խոշորացմանը». բողոքի ակցիա Շիրակում
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/1535362760_naz.jpg)
Tsayg.am. Շիրակի մարզի խոշորացված համայնքների բնակիչները փակել են Շիրակ համայնքի ճանապարհը: Նրանք պնդում են, որ համայնքների միավորումը ոչ մի դրական տեղաշարժ չի ապահովել, համաչափ զարգացում տեղի չի ունեցել: Ճանապարհը մոտ երկու ժամ փակ մնալուց հետո բացվեց, երբ եկավ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Նա լսեց բողոքի ակցիայի մասնակիցներին, հրավիրեց մարզպետարան` խնդրին առավել հանգամանորեն ծանոթանալու համար: