Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը լուրջ ասելիք և անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
«Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ուրեմն պետք է ամեն 6 ամիսը մեկ ընտրություններ անենք, որովհետև բան է փոխվել երկրում։ Որևէ մեկը չի կարող ասել՝ ինչ կարող է փոխվել երկու ամիս հետո»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Թուրք զինվորականները ցանկանում են շտապ կարգով ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետությունում՝ Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար:
Սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու համար Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00 դադարեցվելու է Արագածոտնի մարզի Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Շենավան, Վարդենուտ, Արայի, Ափնա, Հարթավան, Երնջատափ, Նորաշեն, Վարդենիս, Չքնաղ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլը նույն ինքը Սարգիս Գրիգորյանը, Տլեն՝ Սարգիս Հախանումյանը և Գալստիկը՝ Վահան Հակոբյանը դատապարտվեցին 18-ական տարվա ազատազրկման:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողներից մեկը:
Սաքսոնիայի Հեմնից քաղաքում վեց մարդ թեթեւ վերքեր է ստացել գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ թեև այսօր Հայաստանում նորաձև է դարձել քաղաքական իրավիճակի թելադրանքով կարծիք փոխել, բայց չի տրվի այդ գայթակղությանը:
Երեկ գործադուլ սկսած Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության և վարորդների հետ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի բանակցությունների արդյունքում այսօր առավոտից Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով։
«Բնականաբար, նախորդ իշխանություններն ունեցել են բազմաթիվ սխալներ, բայց դրանց կողքին չեն ստվերվել հաջողության պատմությունները։ Նոր կառավարությունը նույնպես կունենա հաջողություններ, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք մեզանից լավ կաշխատի։ Այստեղ բերված օրինագիծը դրա վառ ապացույցներից մեկն է»։
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Նիկոլյա Յուլոն հաեյտարարել է, որ դուրս է գալիս կառավարությունից՝ իր որոշումը բացատրելով բնապահպանական ծրագրերի կատարման հետ կապված անբավարարությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է որոշ տվյալներ երկրի ռազմական բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ ըստ ուղղությունների բաշխվածության:
Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ:
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այցելել է Արցախի Հանրապետություն:
Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին փոխարինեց Այծեմնիկ Օհանյանը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիՆ.Ա.-ից զգալի չափի գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:
Չիլիի Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում թունավոր ամպից տուժածների թիվը գերազանցել է 300-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Նախաձեռնողը եղել է հենց Բաբլոյանը, որ մինչ այդ՝ օգոստոսի 20-ին, հանդես էր եկել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլեւս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։
«Ինչպես արդեն ասել ենք՝ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց և դրան հաջորդել է ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլը»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը Թուրքիա այցի ընթացքում կոչ է արել Անկարային՝ հրաժարվել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից:
«Ժողովուրդ» Օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի՝ նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել:
Օգոստոսի 26-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում 1993 թ. ծնված Ալվարդ Ո.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 25 հասցեի մոտ, իր ծանոթ ոմն Աշոտ դրամով փոխանակելու պատրվակով վերցրել է իր մոտ եղած 200 դոլարը և փորձել հեռանալ, ինքը նկատելով, որ տվյալ անձը ցանկանում է հափշտակել իր գումարը՝ ձայն է տվել վերջինիս, պահանջելով հետ վերադառնալ, սակայն նա դիմել է փախուստի՝ բացահայտ հափշտակելով իր գումարը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երեւանի Վարդանանց փողոցի ընդարձակ գրասենյակը եւ առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, թեեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմող ուժերից ոչ մեկի հետ չի համագործակցելու:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ նոր կառավարությունը եւս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից եւ աչքը չորս արած՝ հետեւում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում։
Ադրբեջան-Արցախ շփման գծի, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով իրավիճակի սրումը, պատերազմի քարոզչությունը, այլատյացության սերմանումը, մարդկանց միջև շփումների արգելումը պետք է հստակորեն մերժվեն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գյուղատնտեսական կարիքների համար Սեւանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել: