ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում:
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում, ինչպես նաև ստացել են սպայական կոչումներ:
Գերմանիայի իշխանությունները դիտարկում են Անկարային շտապ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը՝ մտահոգություն հայտնելով այն բանի կապակցությամբ, որ Թուրքիայում ստեղծված ծանր տնտեսական դրությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման հիմքում բոլորովին այլ պատճառներ են: Տեղեկություններ են շրջանառվում, թե նրան աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով:
Մյանմայի կենտրոնական մասում գտնվող ջրամբարի ջուրը ճեղքել է ամբարտակը եւ հեղեղել մերձակա քաղաքը՝ Սվա շրջկենտրոնը, ինչպես նաեւ երկրի գլխավոր ավտոմայրուղու մեծ մասը, որը Մյանմայի մայրաքաղաք Նեյպիեդոն կապում է Յանգոն եւ Մանդալայ խոշոր քաղաքների հետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ավելի քան 10 հազար մարդ է օգոստոսի 28-ին մասնակցել կրթության բարեփոխման դեմ բողոքի ցույցին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։
: Հայաստանի հրաձգության հավաքականը մեկնում է աշխարհի առաջնություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի:
Ֆիջի եւ Վանուատու արշիպելագների երկու կղզիների ափերի մոտ ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարվել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
«Փաստ» թերթը գրում է. «Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում եւս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժեր այստեղ էլ են արձանագրվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարությանը (ԱՆ) կոչ է արել միջոցներ ձեռնարկել այն տեղեկատվության կապակցությամբ, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական նամակագրությունը հափշտակվել է Չինաստանի ընկերության կողմից:
Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանի այցը Հայաստան օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի առաջիկա մրցակից Ալեքսանդր Շարոնովը 14 մենամարտից 3-ում պարտություն է կրել:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում:
Թուրքիայի հարավի Անթալիայի նահանգում օգոստոսի 29-ին առնվազն 11 ռուս զբոսաշրջիկ է տուժել ավտոբուսի վթարից:
Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման ժամկետի մոտենալուն համեմատ համաշխարհային շուկային նավթի մատակարարումները կրճատում էավելի արագ տեմպերով, քան սպասվում էր:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նոր մանրամասներ է փոխանցել վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ ավազակային հարձակման դեպքից:
Հունաստանում ավելի քան հազար մարդ է տարահանվել օգոստոսի լույս 29-ի գիշերը մարդատար հանրանավում բռնկած հրդեհի պատճառով:
Թուրք օդաչուն ԱՄՆ-ում ուսուցման ծրագրի շրջանակներում առաջին թռիչքն է կատարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչով:
Օգոստոսի 23-ին հաղորդվել էր Վրաստանի քաղաքացի Իվան Գոնչարովի անհայտ կորելու մասին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել խմբակցության ղեկավարի շուրջ եւ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է արտասահմանյան պետություններին ցուցաբերվող օգնության ծրագիրն էականորեն կրճատելու պլաններից:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ ստուգումներ է սկսել բոլոր մարզպետարաններում եւ համայնքապետարաններում։ Մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանների գործունեությունը, հնարավոր չարաշահումները, ընդ որում՝ բավական մեծ կտրվածքով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այօսրվա համարում:
Վրաստանում օգոստոսի 29-ին, Ընտրական օրենսգրքի համաձայն, պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրարշավը։
Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: