ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «քնած խմբերի» բացահայտման համատեղ մարզում են անցկացրել Ղրղզստանում:
«Քոչարյանի ազատ արձակումը չպետք է տեղի ունենար: Սպասում ենք օր առաջ ոչ միայն նրա, այլև բանդայի մնացյալ անդամների՝ բանտերում հայտնվելուն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժիրայր Սէֆիլյանը:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի և «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթգծի հատման կետում բախվել է դեպի Սոթքի կայարան ընթացող գնացքի վագոնին։
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Վարդենիսի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օ/կ-ում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Շավարշ Ս.-ն:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում:
Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թեռնբուլը հայտարարել է, որ կհեռանա քաղաքականությունից, եթե իր գործընկերները կրկնական քվեարկություն կազմակերպեն կառավարող Լիբերալ կուսակցության առաջնորդի հարցի շուրջը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական ուղղությունները և հատատեց, որ սեպտեմբերին ՀՕ-ի վերաբերյալ կառավարությունը կունենա միասնական դիրքորոշում, ու այս տարի նախագիծը կմտնի ԱԺ:
Soulik թայֆունն օգոստոսի 23-ին մոլեգնել է Հարավային Կորեայի Չեջուդո առողջարանային կղզում եւ շարժվում է դեպի Սեուլ:
Միացյալ Նահանգերում օգոստոսի 23-ին ուժի մեջ են մտել Չինաստանից 16 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրման մաքսերը, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ, ինչի մասին նախազգուշացրել էր Վաշինգտոնը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց զինված ուժերին միանալ պատրաստվող ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:
168.am-ի տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը դասախոսություններով հանդես գալու հրավեր է ստացել ՌԴ ԱԳՆ համակարգում գործող հանրահայտ МГИМО համալսարանից (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ):
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր համալրում ունի:
Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը պլանավորում է սահմանել Թեհրանի դեմ, ավելի խիստ կլինեն, քան նրանք, որոնք Իրանի նկատմամբ գործում էին նախքան միջուկային գործարքի կնքումը. բիզնեսի համար բացառություններ գրեթե չեն լինի:
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մասնակցել է Եվրոպայի երիտասարդների առաջնության սկրեչ մրցաձևին:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ավարտեց ելույթները U.S Masters 2018 մրցաշարում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այս անգամ անդրադառնում է Մարտի 1-ին, սահմանադրական կարգի տապալմանը, կոռուպցիային, Արցախի հիմնախնդրին, Հայ-ռուսական հարաբերություններին, ինչին անդրադարձավ վարչապետը հանրահավաքի ժամանակ:
Ֆրանսիացիների ավելի քան 54 տոկոսը դժգոհ է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի գործողություններից եւ գտնում է, որ նրա քաղաքականությունը «բացասական ազդեցություն է գործում իր անձնական վիճակի վրա»:
Հյուսիսային Կորեան դադարեցրել է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը երկրի արեւմուտքում:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կատարած հայտարարությանը:
Տավուշի մարզի Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ 0+000 – կմ 5+587 (5,587 կմ) և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ 0+000 – կմ 4+540 (4,54 կմ) ճանապարհահատվածները վերանորոգվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն օգոստոսի 22-ին հավանություն է տվել սենատոր եւ պետության նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների բնակարանում եւ տներում խուզարկություն կատարելու դատարանի պահանջին՝ կաշառքների գործի հետաքննության շրջանակներում:
Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը ասուլիս են հրավիրել:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության պատվիրակությանը։
Գեղարքունիքի փրկարար ծառայությունից օգոստոսի 22-ին ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ Գավառի Զոհված Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Նրա խոսքով՝ բուռն քննարկումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռեալ ռիսկ, որ կարող է գյուղատնտեսության համար բավականին փակուղային իրավիճակ ստեղծվել, որը կառավարության համար կրկնակի փակուղային է:
Օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում: Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետարանաի քաղաքացիական կացության ակտերի գրանցմա բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության» մրցանակին այս տարի կարժանանա հայտնի ռեժիսոր Թերի Ջորջը:
Բաթումում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով ջրի գերության մեջ են հայտնվել մի քանի փողոցներ, հեղեղվել են բնակելի շենքերի նկուղային հարկերը: