«Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր համալրում ունի
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր համալրում ունի:
2018/2019 մրցաշրջանի համար «Ուրարտու» ակումբը ևս մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի անցած մրցաշրջանի լավագույն խաղացող պաշտպան Էդգար Բաբայանի հետ:
«Ուրարտու» ակումբում իրենց կարիերան կշարունակեն նաև հարձակվող Գեորգի Պոդկոլզինը, ով անցյալ տարի հանդես էր գալիս «Արցախ» ակումբում, և Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Ալեքսեյ Չիժենոկը: