Բաժիններ՝

Թուրքիան անընդունելի է համարել ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու պահանջը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կատարած հայտարարությանը:

Բոլթոնը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները կարող են վայրկենապես վերջ դնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա ճգնաժամին, եթե ազատ արձակվի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին:

Իբրահիմ Քալընը պատասխանել է, որ Թուրքիան իրավական պետություն է և շարունակելու է հոգևորական Բրանսոնի դատական գործընթացը, և Միացյալ Նահանգները պետք է հարգի թուրքական դատարանի որոշումը:

Քալընը ընդգծել է. «ԱՄՆ-ն, անտեսելով դատական գործընթացը, մի շարք պահանջներով է հանդես գալիս: Իհարկե, անընդունելի է: Միացյալ Նահանգները  չի կարող պահանջել մեկ ուրիշ երկրից մի բան, որը իր երկրում չի կարող անել»:

Բոլթոնի ասածն ապացույցն այն բանի, որ Թրամփի իշխանությունը տնտեսական պատերազմում թիրախավորել է իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն համաշխարհային առևտրական պատերազմ սկսելու համար օգտագործել է առևտուրը, մաքսատուրքերը և պատժամիջոցները, իսկ Թուրքիան այլ երկրների  հետ միասին աշխատել է սահմանափակող և պատժիչ  միջոցառումների դեմ:

Նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Թուրքիան նպատակ չունի տնտեսական պատերազմ սկսել, սակայն չի էլ կարող լռել:

Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ:

Haberler

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս