Բաժիններ՝

Ոստիկանության զորքերը մեկնում են մարտական հերթապահության. ճանապարհելու արարողությանը մասնակցեց Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց զինված ուժերին միանալ պատրաստվող ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:

ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ արդեն շնորհակալություն է հայտնել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևոր առաքելությունը իրականացնելու պատրաստակամության համար:

«Ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության Հայաստանի պետական սահման, միանում են զինված ուժերին՝ պաշտպանելու Հայաստանի պետական սահմանները: Եվ այսօր մենք եկել ենք իրականացնելու մեր ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Ահա նրանք հենց հիմա մեկնում են մարտական հերթապահության»,- ասաց վարչապետը:

Ոստիկանության զորքերին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2060611534200828/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031