Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետարանաի քաղաքացիական կացության ակտերի գրանցմա բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔԿԱԳՎ նախկին պետը բողոքարկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 2018 թ.-ի օգոստոսի 1-ի կարգադրությունը՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին:

Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը:

Փաստորեն, նախկին քաղաքապետի թիմակիցները փորձում են դատական ճանապարհով խոչընդոտներ ստեղծել նոր քաղաքապետի դեմ. Ի վերջո, ՔԿԱԳՎ-ում պատահական մարդիկ ղեկավար չեն դառնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031