Օգոստոսի 22-ին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում:
Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, և հարուցված քրեական գործերի թիվը հիմք է տալիս ասելու, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ։
Այլ ոչ թե Ռոնալդուն: «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Դինո Ձոֆը գտնում է, որ թուրինյան ակումբը հիմա ավելի ուժեղ է մադրիդյան «Ռեալից»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 28-ին կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանն այսօր գտնվում է Անկախության հռչակագրի ընդունման ժամանակ եղած բոլոր երազանքների իրագործման ճանապարհին:
Հայաստանի հրաձգության հավաքականն օրեր անց մեկնարկող աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, ում՝ որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ, ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը:
Օգոստոսի 22-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցում վիճաբանություն է:
Կառավարությունը 5 տարով կերկարաձգի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 23-ի նիստում:
Օգոստոսի 23-ին` ժամը 10:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան ՃՈ նախկին հենակետի մոտակայքում հեղուկ գազով լի «Զիլ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, կա գազի արտահոսք:
Օգոստոսի 22-ին ՝ժամը 17:01-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել,որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյանի 14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ավտոմեքենա է շրջվել:
ՃՈ ուժեղացված ծառայություն Ապարանում, Սպիտակում և Վանաձորում:
Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնել էր Ասկերանի շրջանի բնակիչ, 1977թ. ծնված Ա.Ա-ին պատկանող Ծաղկաշատ գյուղի վարչական տարածքի «Սալք» կոչվող տեղամասում գտնվող ավտոլվացման կետից կատարված գողության վերաբերյալ։
Օգոստոսի 22-ին՝ ժամը 14-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է լուրերը, թե սուպերմարկետները շարունակում են գյուղմթերք վաճառել առանց ԱԱՀ-ի։
Վաշինգտոնը համաշխարհային առեւտրական պատերազմ է սկսել, այդ թվում՝ Թուրքիայի դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս արած արտահայտությունները:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամում ընթացիկ գործունեության արդյունքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրավիրել է Եվրամիության մի շարք անդամ երկրների հանդիպում՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրային քննարկում է կազմակերպել Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար:
Օգոստոսի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է ներել ֆիզիկական անձանց` 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի տույժերը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։
Հանքավանի «Հասմիկ» ճամբարի ջոկատավարներն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում պարզաբանել են ճամբարում հանգստացող երեխաների կազմակերպած գեղարվեստական միջոցառման շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հավելյալ 3 մլրդ ֆունտ հատկացնել Եվրամիությունից երկրի դուրս գալուն այն դեպքում, եթե Լոնդոնին չհաջողվի համաձայնության գալ ԵՄ-ի հետ փոխշահավետ պայմանների շուրջ:
ԱՀ ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում հայտնաբերվել է ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Ա-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին բանակցություններ կվարի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի կապակցությամբ: