
Գավառում քարե աղյուսով փորձել են սպանել 81-ամյա տանտիրուհուն

Գեղարքունիքի փրկարար ծառայությունից օգոստոսի 22-ին ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ Գավառի Զոհված Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը 21:00-ի սահմաններում անձը սպանելու դիտավորությամբ աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և նրան թողելով անգիտակից ու անօգնական վիճակում՝ դիմել է փախուստի: 81-ամյա կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Սպանության փորձ կատարողի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: