
Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական
կազմակերպության պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաժնից, ղջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ Արցախի գյուղական համայնքներում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ, և բարեգործական կազմակերպությունների աջակցությունն այս հարցում կարևոր նշանակություն ունի։ Նա մասնավորապես ընդգծել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի դերակատարությունն արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու հարցում և նշել, որ Արցախի բնակչության կողմից որպես երախտագիտության նշան՝ Սեդրիկ Մարտենի հիշատակին Շուշիում շուտով ցայտաղբյուր կբացվի։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Սեդրիկ Մարտենի հիշատակը հարգելու համար՝ «ԷՍ-ՊԷ-ԷՖԱ» կազմակերպության ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի պատասխանատու Արիս Մաթոսյանը նշել է, որ Արցախ են ժամանել ընթացիկ ծրագրերին ծանոթանալու և նորերը քննարկելու նպատակով։ Նա տեղեկացրել է, որ կազմակերպության միջոցներով սեպտեմբերին կավարտվի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի շուրջօրյա խմելու ջրով ապահովման ծրագիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նորանոր համայնքների ջրամատակարարմանը վերաբերող և այլ հարցեր։