Բաժիններ՝

72-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվում է, իսկ նրա նոր կինը շատ նման է Ելենա Ստեպանենկոյին երիտասարդ տարիքում

Այսօր ռուսական ԶԼՄ-ները պայթեցրեց նորությունն այն մասին, որ հայտնի հումորիստների զույգը` 72-ամյա Եվգենի Պետրոսյանն ու 65 տարեկան Ելենա Ստեպանենկոն արդեն 15 տարի է, որ չեն ապրում միասին ու այժմ պատրաստվում են դատապրոցեսի ունեցվածքի բաժանման հարցով:

Այս թեմայով մանրամասներ է պատմում Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը:

Հումորիստներն ամուսնացած են ավելի, քան 30 տարի: Այժմ Ելենա Ստեպանենկոն հավակնում է ամուսինների կողմից միասին ձեռք բերած շուրջ 1.5 միլիարդ ռուբլու մեծ մասին:

«Իմ վստահորդ Եվգենի Պետրոսյանը Ստեպանենկոյին առաջարկել է ամեն ինչ հավասար բաժանել` չնայած այն բանին, որ Պետրոսյանն իրենց համատեղ կյանքի ողջ ընթացքում հանդիսացել և հանդիսանում է եկամտի հիմնական աղբյուրը: Սակայն Ելենա Գրիգորևնան, չգիտես ինչու, մտածում է, որ իրեն պետք է բաժին հասնի մեծ մասը: Մեր հիմնական նպատակն է՝ հասնել այն բանին, որ դատարանը համատեղ ձեռք բերված ունեցվածքը հավասար բաժանի»,- պատմել է Սերգեյ Ժորինը:

Հնարավոր է, որ Ստեպանենկոն համարում է, որ կարող է հավակնել մեծ մասին այն պատճառով, որ Պետրոսյանն արդեն մի քանի տարի բոլորից գաղտնի հարաբերությունների մեջ է գտնվում իր իսկ 29-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Վերջինս, ի դեպ, շատ նման է Ելենա Ստեպանենկոյին երիտասարդ տարիքում:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս