Բաժիններ՝

Ռուսաստանում ՄԻ-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 15 անձանցից 5-ը «ՌՆ- Վանկոր» ընկերության աշխատակիցներ են

Կրասնոյարսկի երկրամասում ՄԻ-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 15 անձանցից 5-ը «Ռոսնեֆտ» կազմակերպության դուստր «ՌՆ-Վանկոր» ընկերության աշխատակիցներ են եղել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

«Զոհվածներից 5-ը մերոնցից են եղել, մյուսները՝ կապալառուներ, ևս 3-ը՝ անձնակազմի անդամներ»,- ասել է նա՝ ճշտելով, որ աշխատողները եղել ՌԴ տարբեր տարածաշրջաններից:

«UTair» ավիաընկերությանը պատկանող ՄԻ-8 ուղաթիռը, որն իրականացնում էր Վանկոր-Պուրպե չվերթը, կործանվել է թռիչքի կետից ոչ հեռու` Կրասնոյարսկի երկրամասի հյուսիս-արևմուտքում գտնվող Տուրուխանսկի շրջանում: Նախնական տեղեկություններով՝ այն բախվել է մեկ այլ` բեռնատար ուղղաթիռի: Օդանավում եղել են անձնակազմի 3 անդամները և 15 ուղևորներ` «ՌՆ-Վանկոր» և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք բոլորը զոհվել են:

https://www.instagram.com/p/BmC92jTHBrP/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_loading_state_control

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031