Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:
Կառավարության որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից:
Կարծես լեգենդար իտալացի Անդրեա Պիռլոն անցավ մարզչական աշխատանքի:
Ֆուտբոլի Լոնդոնի «Արսենալ» ակումբը պարտություն կրեց ընկերական խաղում:
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 278 մլն 999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանը վերականգնվել է նախկին պաշտոնում:
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից:
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին հայտարարել է, որ վստահ է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան, ինչպես նաև կիսապաշտպան Էդեն Ազարը և Վիլիանը կմնան ակումբում:
«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը, դատարանի որոշմամբ, վերականգնեց իր աշխատանքային իրավունքը:
ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ակտիվ միջոցառումներ է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների, դատախազության կոլեգիայի որոշումների և տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:
Հունիսի 25-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։
Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանն առաջարկում է Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակում գործարկել էլեկտրական շարժիչով ավտոբուսներ:
Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք:
Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ պահանջելով բացահայտել Ծրագրի դեմ արհեստական պայքար հրահրողներին ու բացել Ամուլսարի ճանապարհները:
Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում թույլ տված առերևույթ չափաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հուլիսի 26-ին որոշում է կայացվել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետին, նույն գործակալության 5 աշխատակիցներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը բացասաբար կազդի տարածաշրջանի վրա, բայց Հայաստանն այստեղ կունենա նաև առավելություններ ու նոր հնարավորություններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ տալու մասին:
Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երկու քաղաքացիները, ովքեր տեղափոխվել էին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Հուլիսի 26-ին, ժամը 15:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկին կից խանութում նկատվում է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ներգրավված զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, իրականացվել են հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման, կահավորման աշխատանքներ:
Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը «լավ սկիզբ» է համարել առեւտրի շուրջն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունները Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:
Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարուղար Յուրի Խաչատուրովը եկավ Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա մարտի 1-ի գործով է հրավիրվել հարցաքննության:
Ներկա պահին ՀՀ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Այս փաստը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այս պահին մի խումբ լրագրողներ մտել են Հատուկ քննչական ծառայության շենք և հանդիպում են պահանջում լրատվական վարչության աշխատակիցներից մեկի հետ, որպեսզի վերջինս որևէ տեկեկություն հաղորդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորա Կարապետյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
«2.3 մլրդ դրամի գործարքների վերաբերյալ իրականացվում են քննչական գործողություններ։ Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության նյութերն ուղարկվել են մեր քննչական վարչություն, քննչական մարմինն այդպիսի գործողություններ է իրականացնում»: