Բաժիններ՝

Պիռլոն դարձավ Ռոբերտո Մանչինիի օգնականն Իտալիայի հավաքականում

Կարծես լեգենդար իտալացի Անդրեա Պիռլոն անցավ մարզչական աշխատանքի:

Ըստ Ansa լրատվական գործակալության տվյալների՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել Պիռլոյի հետ՝ Իտալիայի հավաքականում Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբ մտնելու կապակցությամբ:

Աղբյուրը վստահեցնում է, որ 39-ամյա իտալացին ընդունել է Ֆեդերացիայի առաջարկը:
Պիռլոն ավարտեց կարիերան անցած տարվա վերջում, իսկ մայիսին կայացավ նրա հրաժեշտի խաղը:

Նշենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ մամուլում գրում էին, որ Պիռլոն դարձել է Sky Sport-ի փորձագետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031