Բաժիններ՝

Կազմակերպվել է կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով քննարկում

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով:

Քննարկման ընթացքում շրջանավարտները ներկայացրել են զինվորական ծառայության վերաբերյալ իրենց պատկերացումները, սպասումները և մտահոգությունները:

Անդրադարձ է կատարվել կանանց կողմից տղամարդկանց կոլեկտիվների կառավարման խնդիրներին, դրանց լուծման վերաբերյալ փորձագետների կողմից տրվել են առաջարկություններ:

Դիտարկվում է հարցազրույցների ձևաչափով ևս մեկ հանդիպում-քննարկման կազմակերպման նպատակահարմարությունը, ինչը հնարավորություն կտա առաջարկություններ մշակել զորամասերի հրամանատարության համար՝ իգական սեռի սպաների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031