Բաժիններ՝

«Վստահ եմ, որ Կուրտուան, Ազարը և Վիլիանը կմնան». Մաուրիսիո Սարրի

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին հայտարարել է, որ վստահ է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան, ինչպես նաև կիսապաշտպան Էդեն Ազարը և Վիլիանը կմնան ակումբում:

«Ուրախ եմ և գոհ, որ մենք թիմում ունենք Կուրտուա, Ազար և Վիլիան: Բայց նրանց ապագան ոչ միայն ինձանից է կախված: Մենք պետք է սպասենք: Համոզված եմ, որ նրանք կմնան»,- ասել է Սարրին:

Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Կուրտուայի տրանսֆերով, Վիլիանին ցանկանում էր գնել «Բարսելոնան», Ազարն առաջարկներ ուներ իսպանական ակումբներից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս