Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարի ապրիլին Մարսելից եւ ավարտվել հուլիսի 21-ին՝ Երեւանում: Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք եւ հաղթահարել է մոտ 5000 կմ տարածություն: Նա նաեւ ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:

Նախագահը նշել է, որ տպավորված է լեռնագնացի յուրօրինակ նախաձեռնությամբ եւ հաջողություններ է մաղթել նրան հետագա ձեռնարկներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031