
«Ես չէի ուզի բոլոր բիզեսնմեններին տեսնել ճաղերի ետևում». Դավիթ Անանյան

«2.3 մլրդ դրամի գործարքների վերաբերյալ իրականացվում են քննչական գործողություններ։ Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության նյութերն ուղարկվել են մեր քննչական վարչություն, քննչական մարմինն այդպիսի գործողություններ է իրականացնում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով Դիլիջանի ՊԵԿ ուսումնական կենտրոնում չարաշահումները:
Ըստ նրա՝ գնման ընթացակարգերի չպահպանման հետ կապված որոշակի ուսումնասիրության նյութեր են եկել։
Դ.Անանյանը չբացառեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ կհարցաքննվի.
«Քանի որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք է կատարվել դա, հնարավոր է, որ նա էլ ընդգրկվի այդ գործընթացներում»:
Անդրադառնալով գործող օրենսդրությանը, որ չարաշահումների դեպքում գումարների վերադարձն ազատում է քրեական պատասխանատվությունից, ՊԵԿ նախագահը նշեց, որ դա իրեն բավարարում է. «Ես չէի ուզի բոլոր բիզեսնմեններին տեսնել ճաղերի ետևում։ Պատժամիջոցի արդյունքում նա քավում է մեղքը հանրության առջև»։
Մանրամասները՝ տեսանյութում