Բաժիններ՝

«Արսենալ»-ը պարտվեց «Ատլետիկո»-ին. Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին

Ֆուտբոլի Լոնդոնի «Արսենալ» ակումբը պարտություն կրեց ընկերական խաղում:

Սինգապուրում ընցաթող «International Champions Cup»-ի առաջին խաղում «զինագործները» մրցում էին Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Արսենալ»-ից միակ գնդակը հեղինակ է Սմիթ-Ռոուն: Հետխաղյա 11 մետրանող հարվածներում լոնդոնյան ակումբը պարտվել է 3:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում:

«Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 28-ին` մրցելով ՊՍԺ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս