ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին ընդունել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին և ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանին:
Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը:
«Եթե հանրությունն այս զարթոնքից հետո նոր դեմքեր չի տեսնում, հնարավոր է, որ իր մոտ առաջանան որոշակի դժգոհություններ: Օրինակ՝ ասում են՝ դեմքերը, որոնք 20-25 տարի աշխատել են համակարգում, ինչո՞ւ են պաշտոն ստանում: Ես ունեմ իմ տեսլականը, մտածելակերպն այդ առումով»:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Բորիս Գևորգյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
«Կարծում եմ՝ նոր կոչվող մեր Հայաստանում այս ժամանակավոր, անցումային շրջանում շատ ճշգրիտ, բարեհաջող արտաքին քաղաքականություն է վարվում, ու պետք է զորակցել դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հուլիսի 13-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
«Վերջին 2 ամիսներին ՊԵԿ հետաքննական վարչության կողմից մի շարք գործեր են հարուցվել, հիմնականում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով: Ես կնշեմ խոշոր երեքը՝ «Գյումրի-Գարեջուր»՝ մոտ 360 մլն դրամ իրավախախտում, «Կոնտուր Գլոբալ» հիդրոկասկադ՝ 855 մլն, «Վիլիջ Գրուպ»՝ 1․7 մլրդ դրամ»:
Պարային խմբի՝ «Universal dance studio»-ի մենահամերգի հիմքում իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» պիեսն է:
Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճին հուլիսի 13-ին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել:
Մեկնարկեց 2018 թվականի ամառային զորակոչը, որի պատշաճ մակարդակով կազմակերպելու խնդիրը բանակային ու պետական համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է դեռևս նախորդ զորակոչի ավարտից հետո:
«Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Կառավարությունը չի փորձում պարտադրել իր դիրքորոշումն այլ քաղաքական ուժերին: «Ընտրական օրենսգրքի» շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլպ Համոնդը հուլիսի 13-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստում ներկայացրել է Լոնդոնի դիրքորոշումը հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների (Brexit) ֆինսական եւ բանկային կողմի վերաբերյալ:
«Սասնա ծռեր» խմբի անդամներից ևս երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխվեց:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր դաշնակիցներն են հուլիսի 12-ին հարվածներ հասցրել Սիրիայի Դեյ Զորի նահանգում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել է տասը մարդ:
Կառավարությունը սեպտեմբերին հանրությանը կներկայացնի Հարկային օրենսգրքի բերափոխումների փաթեթ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե վերջին շրջանի բացահայտումներից բացի, ի՞նչ է արվում տնտեսությունը խթանելու համար, քանի որ շատ տնտեսվարողներ բողոքում են, որ ներկայիս պայմաններում «սպիտակ» աշխատելը շատ դժվար է։
2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը:
Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի կողմից իբր ապօրինի գործողություններ իրականացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում նախկինում զորակոչիկները չէին զորակոչվում, իսկ հիմա զորակոչվում են։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե մինչ այժմ զինակոչիկի բուժհետազոտումը, փորձաքննությունն իրականացնում էին զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները, ապա հիմա օրենքով այդպիսի իրավասություն է վերապահվել նաև տարածքային պոլիկլինիկաներին կից զորակոչային հանձնաժողովներին։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են:
Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն՝ Բանկի 157 բանկոմատների միջոցով։
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԱԾ վերջին բացահայտումները համարում է ուշացած, բայց՝ դրական։
Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում: