Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին
                                    ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին:
Արթուր Գրիգորյանը նշել է, որ կոմիտեից ակնկալում է ոլորտի գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել ինչպես ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններ՝ համակարգի բարելավում, ջրառի կազմակերպում, որոնք հրապատապ լուծման կարիք ունեն:
Նախարարը նշել է, որ ոլորտում շատ կան անելիքներ, և կոմիտեում ձևավորվել է թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    