
«Կարծում եմ՝ Ռոնալդուն կմնա «Ռեալում», իսկ Գրիզմանը՝ «Ատլետիկոյում»». Լա Լիգայի նախագահ

Խավիեր Տեբասը վստահ է, որ այս տրանսֆերները չեն կայանա:
Իսպանական Լա Լիգայի նախագահը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Անտուան Գրիզմանը նոր մրցաշրջանում կմնան իրենց ակումբներում: «Ես կարծում եմ՝ Ռոնալդուն կմնա «Ռեալում», իսկ Գրիզմանը՝ «Ատլետիկոյում»:
Կրշտիանուի տեղափոխության հավանականությունը ես կգնահատեի 10 բալից 4 կամ 5: Բայց դա այդքան էլ դրամատիկ չէր լինի Լիգայի համար: Մենք դառնում ենք ավելի քիչ կախված մեծ ֆուտբոլիստներից»,- Տեբասին է մեջբերում Goal-ը:
Կրիշտիանուն ակնարկեց «Ռեալից» հեռանալու մասին Չեմպիոնների լիգայում անընդմեջ հաղթանակը տանելուց հետո: Գրիզմանին իր շարքերն է ցանկանում տանել «Բարսելոնան», և ֆրանսիացին խոստացել է կողմնորոշվել ապագայի վերաբերյալ մինչև ԱԱ-2018-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը