
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կգլխավորի «Ռեալը» ԱԱ-2018-ից հետո

«Ռեալը» հայտարարեց Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինողի անունը: ԱԱ-2018-ի ավարտից հետո մադրիդյան թիմը կգլխավորի Խուլեն Լոպետեգին, ով միայն մայիսին էր երկարաձգել պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ մինչև 2022 թվականը:
Ինչպես հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, հիմա Լոպետեգին կապված է «Ռեալի» հետ 3 մրցաշրջանով:
Լոպետեգին ղեկավարել է «Կաստիլիան» 2008-09թթ., Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է երկու պատանեկան (2011, 2012) և մեկ երիտասարդական (201) Եվրո:
Լոպետեգին գլխավորեց Իսպանիայի հավաքականը Եվրո-2016-ից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը