«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չի պլանավորում ամբողջ կարիերան անցկացնել Գերմանիայի առաջնությունում:
Ղազախստանում ձերբակալվել է ծայրահեղ արմատական խմբավորումների 8 անդամ՝ երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով:
Ինչպե՞ս հրաժարվել քաղցրավենիքից և ազատվել ավելորդ կիլոգրամներից: Հարցեր, որոնց պատասխանները ցանկանում են ստանալ շատերը: Krutoo.club-ի հաղորդմամբ՝ նիհարել կարող են օգնել քունջութի սերմերը:
Զարմանալի է, որ իսպանական անձնագիրը չօգնեց Ինիեստային:
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ:
Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են։
Արցախում գայլի հաձակման հետևանքով մահացած Կամո Գասպարյանի մոտ կատաղության կլինիկան զարգացել է 23-րդ օրը, իսկ Արինա Մարգարյանի մոտ 25-րդ օրը և ավարտվել մահով:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի դեւալվացիայի դեմ:
«Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ, հնարավոր է՝ անցկացնում է իր կարիերայի վերջին Աշխարհի առաջնությունը:
Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում խոսել է ԵԽԽՎ անկախ հետաքննող մարմնի բացահայտած ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի` «ադրբեջանական լվացքատան» մասին և կոչ է արել կոռուպցիոն այդ սկանդալում ներգրավված ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին անհապաղ վայր դնել իրենց մանդատները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ-UITE)՝ որպես Հայաստանի 80-ից ավելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների խոշորագույն բիզնես ասոցիացիա, ընդլայնում է իր գործունեությունը՝ ներառելով առաջատար տեխնոլոգիաների ոլորտը:
«Դա զգացմունքային և չհաշվարկված հայտարարություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկի մասին։
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն չի մասնակցի Նիգերիայի հետ խաղին: Սա գլխավոր մազիչ Խորխե Սամպաոլիի որոշումն է:
Սեուլը վերականգնում է տնտեսական համագործակցությունը Փհենյանի հետ:
Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցից բերման են ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը մեկնել է Մինսկ, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Ֆուտբոլիստը կարծում է, որ իրեն օգտագործել են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:
Հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը հունիսի 25-ին այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն:
Պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել զորակոչի շրջանակում հանձնաժողովներ ստեղծելու մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Թուրքիայի աշխարհաքաղաքականությունը ներկայում կենտրոնացած է Մերձավոր Արևելքում և Սիրիայում, այստեղ է Թուրքիան խնդիրներ լուծում։ Տեսանելի ապագայում Թուրքիան դժվար թե ակտիվություն ցուցաբերի Հարավային Կովկասում»։
«Ես բոլորիդ շնորհավորում եմ ՀՀ-ում չարիքի իշխանության վերացման համար, ու իմ այստեղից դուրս գալը պայմանավորված է միայն դրանով»,- այսօր դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանը։ Հիշեցնենք, որ այսօր նա ազատ արձակվեց։
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովն այսօր կանցկացնի առաջին աշխատանքային նիստը և կքննարկի Ընտրական օրենսգրքի հայեցակարգի նախագիծը։
Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները: