
«Չեմ ուզում միշտ խաղալ Բունդեսլիգայում». Ռոբերտ Լևանդովսկի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չի պլանավորում ամբողջ կարիերան անցկացնել Գերմանիայի առաջնությունում:
«Մի քանի տարի առաջ ես արդեն ասել եմ, որ չեմ ուզում միշտ խաղալ միևնույն առաջնությունում: Դա միանշանակ է: Բայց հիմա ոչինչ չեմ կարող ասել ապագայի մասին:
Գիտեմ միայն, որ առողջությունս թույլ տա՝ կկարողանամ խաղալ դեռ շատ երկար տարիներ»,- ասել է Լևանդովսկին corrieredellosport-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 29-ամյա լեհն առաջարկներ ունի «Մանչեսթեր Սիթիից», «Չելսիից» և ՊՍԺ-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը