
Մոհամեդ Սալահն ուզում է հեռանալ Եգիպտոսի հավաքականից Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի պատճառով

Ֆուտբոլիստը կարծում է, որ իրեն օգտագործել են:
Եգիպտոսի հավաքականի առաջատար Մոհամեդ Սալահը ջերմ ընդունելության է արժանացել Գրոզնիում, որտեղ գտնվում է «փարավոնների» մարզաբազան, արժանացել է Չեչնիայի պատվավոր քաղաքացու կոչման, բայց նրա արձագանքը շատ անսպասելի է եղել:
Ինչպես հայտնի է դարձել CNN-ին, Սալահը լրջորեն մտածում է Եգիպտոսի հավաքականից հեռանալու մասին: Չնայած Ռամզան Կադիրովի հետ հանդիպմանը Մոն ժպտում էր, նա զգում է, որ իրեն օգտագործել են անձնական նպատակների համար:
Ֆուտբոլիստը չի ուզում, որ իրեն ներքաշեն այնպիսի գործերի մեջ, որը չի վերաբերում ֆուտբոլիստին, և օգտագործեն ինչ-որ մեկի քաղաքական կերպարի ստեղծման համար:
Եգիպտոսը պարտվեց 2 մեկնարկային խաղերում և զրկվեց փլեյ-օֆֆում խաղալու շանսից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը