Բաժիններ՝

Ո՞ր թիմը կընտրի Ալկանտարան՝ «Ռեա՞լը», թե՞ «Բարսելոնան»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ցանկանում է վերադարձնել Ալկանտարային՝ որպես Անդրես Ինիեստայի փոխարինող:  Իսպանական մամուլը գրում է, որ Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ցանկանում է ձեռք բերել Ալկանտարային և նրան դարձնել թիմի կենտրոնական դեմքերից մեկը:

Ալկանտարան դեռևս չի դիտարկում մադրիդյան ակումբի տարբերակը և փորձելու է վերադառնալ իր նախկին ակումբ: Ըստ իսպանական մամուլի՝ կատալոնական ակումբի առաջատարները դիմել են թիմի նախագահ Բարտոմեուին՝ խնդրելով վերադարձնել Ալկանտարային:

Գերմանական ակումբն Ալկանտարայի համար պահանջում է 70 մլն եվրո: Կատալոնական ակումբը պատրաստվում է վճարել 50 մլն եվրո, ինչպես նաև պայմանագրում ներառել Լուկա Դինին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կազմում Ալկանտարան անցկացրել է 100 խաղ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս