Բաժիններ՝

«Եթե Մոդրիչն իսպանացի լիներ, ապա վաղուց արդեն ստացել էր «Ոսկե գնդակը»». Դեյան Լովրեն

Զարմանալի է, որ իսպանական անձնագիրը չօգնեց Ինիեստային: «Լիվերպուլի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովերնը չի կասկածում, որ Լուկա Մոդրիչը կհաղթեր «Ոսկե գնդակը», եթե իսպանական անձնագիր ունենար:

«Խաղալ այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Մոդրիչն է, հաճույք է: Կարծում եմ, որ, եթե նա իսպանացի լիներ, ապա վաղուց ստացած կլիներ «Ոսկե գնդակը»: Բայց Լուկան փոքր երկիր է ներկայացնում, դրա համար չի ստանում այն ուշադրությունը, որին արժանի է»,- Լովրենի խոսքերն է մեջբերում «Р-Спорт»-ը:

ԱԱ-ի 2-րդ տուրում Խորվաթիայի ջախջախեց Արգենտինային, Մոդրիչը դարձավ 1 գոլի հեղինակ:

Վերջին 5 մրցաշրջաններում Մոդրիչը «Ռեալի» կազմում հաղթել է 4 Չեմպիոնների լիգա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս