«Վազգեն Սարգսյանը շատ դաժան էր նման դեպքերում». Վահան Շիրխանյանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին
«Ես բոլորիդ շնորհավորում եմ ՀՀ-ում չարիքի իշխանության վերացման համար, ու իմ այստեղից դուրս գալը պայմանավորված է միայն դրանով»,- այսօր դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանը։ Հիշեցնենք, որ այսօր նա ազատ արձակվեց։
Նա այսօրվա իշխանությունների աշխատանքը գերազանց է գնահատում և կաջակցի նրան՝ իր վիճակին համապատասխան։
Անդրադառնալով Մամվել Գրիգորյանի կալանավորմանը և աղմկահարույց բացահայտումներին՝ Վ. Շիրխանյանն ասաց. «Մարդու համար ամենածանր փորձությունն աթոռն է ու փողը։ Մանվելը չի դիմացել ո՛չ աթոռի, ո՛չ փողի փորձությանը և ընկել է ամենաստոր վիճակի մեջ»։
Նա ասաց, որ, երբ ինքը Պաշտպանության փոխնախարար էր, նման երևույթներ ևս կային, բայց շատ քիչ էին ու արագ կանխվում էին. «Վազգեն Սարգսյանը շատ դաժան էր նման դեպքերում»։