Բաժիններ՝

«Հնարավոր է՝ սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է». Պոլ Պոգբա

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ, հնարավոր է՝ անցկացնում է իր կարիերայի վերջին Աշխարհի առաջնությունը:

«Հնարավոր է՝ սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է,- վախեցրեց 25-ամյա ֆրանսիացին, բայց շատ արագ շարունակեց,- Ես իրատես եմ: Մենք չգիտենք՝ կհրավիրե՞ն ինձ ևս մեկ անգամ: Հնարավոր է՝ այլ խաղացողներ ինձանից լավը լինեն:

Հուսով եմ, որ նորից կխաղամ: Ես արդեն հնարավորություն ունեցել եմ հանդես գալու 2 ԱԱ-ներում, իսկ ոմանք երազում են մեկի մասին»,- Պոգբային է մեջբերում Daily Mail-ը:

Պոլն Աշխարհի առաջնություններում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: Պոլը Եվրո-2016-ի արծաթե մեդալակիրն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930