ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ կարևոր քննարկումներ են եղել, տրամադրությունները դրական են եղել։
Հունիսի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան-Դարակերտ դաշտամիջյան հատվածի գլխավոր ճանապարհին, «Տ-40» մակնիշի տրակտորով խոտ տեղափոխելիս, տրակտորի եւ կցորդի կցորդման հանգույցի վրայից 27-ամյա Սուրեն Մուսայելյանն ընկել է եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակներին անվտանգ տեղափոխել համապատասխան մասնագիտացված տարածք:
Քիչ առաջ մամուլում լուրեր էին տարածվել, Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ինքնասպանություն է գործել:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու ամառանոցում ԱԱԾ խուզարկության տեսանյութին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊՆ N զորամասում վառելիքի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին:
Նոր բան տեղի չի ունեցել, վերջին տարիներին բազմաթիվ են այսպիսի դեպքերը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյաի ձերբակալությանը, «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Երաշտ է դիտվում Ուկրաինայի տարածքի կառորդ մասում, հիմնականում՝ երկրի հարավարեւելյան մասում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ՝ այսօր ազատ արձակվեցին «Զինված խմբի» գործով ամբաստանյալներ Գառնիկ Մարգարյանն ու Էդվարդ Ներսիսյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 18-ին ընդունեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին:
«Դուք կարո՞ղ եք ինձ հարգել, եթե հանկարծ մենք չմասնակցենք ընտրություններին, ո՞նց կարող է նման բան լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով արտահերթ ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու մասին։
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ժամանակավորապես այլ մարզիչ կունենա:
«Բոլորը պետք է աջակցեն այսօրվա կառավարությանը խնդիրները լուծելու հարցում, ու որևէ մեկն այս պահին ինքնագործունեությամբ չպետք է զբաղվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Շուրջ 350 մարդ է տուժել Ճապոնիայի արեւմտյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից:
Հունիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Սա ամենաթողության արդյունք է, մենք այդ քայլերն իրականացնում ենք, որ դա մնա պատմության գրկում, բայց անպայման այդ էջերը փակելիս ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք, որ նոր նման էջ բացվի»:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 18-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորությամբ:
Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի հ․42-44 և հ․ 40 շենքերի միջանկայլ հատվածում՝ հ․ 42/1 հասցեում, այս պահին ընթանում է են 16 հարկանի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներ։
Միջուկային զենքի ընդհանուր քանակը կրճատվում է, միեւնույն ժամանակ առանց բացառության բոլոր միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից:
«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Երևան» հիմնադրամի գործով աշխատանքները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ:
«Ձեր ասած՝ իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրված են Զինուժի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին, երկու հիմնական ճանապարհով»:
Հյուսիսային Կորեան մոտավորապես 3 հազար օբյեկտ ունի, որոնք կապված են միջուկային ու հրթիռային մշակումների հետ:
Ա.Հովհանիսյանի կարծիքով` բոլորը, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ԱԱԾ բացահայտումների պատճառով սթրես է ապրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շոկի մեջ է ու ամբողջ գիշեր չի կարողացել քնել։
Իսպանիայի թագավորի փեսան՝ արքայադուստր Կրիստինա Ինյակիի ամուսինը՝ Ունդարգարինը, հունիսի 18-ին ներկայացել է Ավիլա նահանգի բանտ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուլիսի 4-ին պաշտկոնական այցով կժամանի Վիեննա եւ բանակցություններ կանցկացնի Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենի ու կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ: