
«Զինված խմբի» գործով մեղադրվող «Ապարն» ու Գառնիկ Մարգարյանն ազատ արձակվեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ՝ այսօր ազատ արձակվեցին «Զինված խմբի» գործով ամբաստանյալներ Գառնիկ Մարգարյանն ու Էդվարդ Ներսիսյանը:
Էդվարդ Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին: Էդվարդ Ներսիսյանն առավել հայտնի է «Ապար» անունով:
Դատարանը որոշեց փոխել Գառնիկ Մարգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելով դատական նիստերի դահլիճից:
Դատարանը մերժեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: