
Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: « Հռիփսիմե Խուրշուդյանի մասին դժվար է խոսել: Միջազգային ֆեդերացիան ապացուցում է, որ երկու անգամ «բռնվել է»:
Բայց այստեղ հարցն այն է, որ եղել են մարզիկներ, ովքեր նույն պայմաններում որակազրկվել են 2 տարով, իսկ Խուրշուդյանը որակազրկումը մինչև 2020 թվականն է: Մայիսին պետք է ավարտվեր նրա որակազրկման ժամկետը, բայց միջազգային ֆեդերացիան չեղյալ համարեց և երկարաձգեց մինչև 2020 թվականը»,-շեշտեց նա: