
Արա Բաբլոյանը ստորագրել է Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն