
Իսպանիայի թագավորի փեսան ներկայացել է բանտ՝ կրելու պատիժը

Իսպանիայի թագավորի փեսան՝ արքայադուստր Կրիստինա Ինյակիի ամուսինը՝ Ունդարգարինը, հունիսի 18-ին ներկայացել է Ավիլա նահանգի բանտ: Այդ մասին հայտնել է El Pais թերթը:
Թերթը ճշտում է, որ Ուրդանգարինը Ժնեւից Մադրիդ է ժամանել հունիսի 17-ի երեկոյան: Իսպանիայի Պալմա քաղաքի (Բալեարյան կղզիներ) դատական իշխանությունները հունիսի 13-ին Ունդարգարինին հինգ օր էին տվել այն բանի համար, որ նա կամավոր ներկայանա Իսպանիայի ցանկացած բանտ:
Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանը նրան մեղավոր էր ճանաչել Նոոսի հիմնադրամի հետ կապված կոռուպցիոն գործով եւ դատապարտել հինգ տարի եւ 10 ամիս բանտարկության:
Ուրդանգարինը մեղադրվել էր այն բանում, որ նրա Նոոս սպորտային հիմնադրամը, որը գրանցված է որպես ոչ առեւտրային կազմակերպություն, օգտագործվել է տեղական իշխանություններից բարձրացված գներով պարտավորագրեր ստանալու համար, իսկ շահույթը փոխանցվել է նրա անձնական հաշիվներին:
Քրեական գործը 2010 թվականին հարուցվել էր այն դատավորի կողմից, որը հետաքննում էր կոռուպցիան Բալեարյան կղզիների պաշտոնյաների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: