
Երաշտն ընդգրկել է Ուկրաինայի տարածքի քառորդ մասը

Երաշտ է դիտվում Ուկրաինայի տարածքի կառորդ մասում, հիմնականում՝ երկրի հարավարեւելյան մասում: Այդ մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հայտնել է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի ագրոմետեորոլոգիական բաժնի ղեկավար Տատյանա Ադամենկոն։
«Երաշտն ընդգրկել է Ուկրաինայի հարավարեւելյան մասը: Դրա ճիրաններում են հայտնվել առավելապես Չապորոժիեի, Խերսոնի եւ Խարկովի մարզերը: Անձրեւները չափազանց անհամաչափ էին: Կարելի է ասել, որ խիստ երաժշտ է դիտվում Ուկրաինայի 25 տոկոս տարածքում»,-ասել է նա:
Ադամենկոյի խոսքով՝ Ուկրաինայում հացահատիկի բերքի կանխատեսումը Ուկրհիդրոմետկենտրոնը կհրապարակի մինչեւ հունիսի վերջը:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Համաուկրաինական ագրարային ռադայի տվյալների վկայակոչմամբ, Ուկրաինայի հարավային, կենտրոնական ու արեւելյան մարզերում հաստատված երաշտը կարող է հանգեցնել հացահատիկի մոտավորապես 50 տոկոսի կորստին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: