«ԱԱԾ-ն իր անելիքներն արել է, եթե օպեատիվ մասով ինչ-որ խնդիրներ կլինեն, մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի և իր անունից ցավակցագիր է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ:
Ի՞նչ էր նրա համար այս աշխարհը
Կյանքից հեռացավ Իգոր Մուրադյանը։
Կառավարության այսօրվա նիստում առաջարկվեց հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:
«Առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրենք, որ մենք գործ ունենք, թերևս, Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ, և սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով շոկային են հայ հանրության համար»:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման և դրան հաջորդած բացահայտումների վերաբերյալ «Արմենպրես»-ը փորձեց ճշտել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը:
Ղարաբաղյան շարժման համամահիմնադիր Իգոր Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17.30-19.30-ը՝ Մալաթիա վարչապկան շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյանի փողոց), իսկ հուղարկավորությունը՝ հունիսի 19-ին, ժամը 13.00-ին Եռաբլուր պանթեոնում։
Կառավարության նիստում քննարկվում է Մանվել Գրիգորյանի հարցը. ուղիղ
«ժառանգություն» կուսակցությունն աջակցում է Հայաստանի նոր կառավարությանը և շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի այս կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություներում հաջողի: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի ձերբակալման դեմ բողոքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի հարազատներին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի քննարկել, թե ինչպես կքվեարկի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով դատախազի միջնորդությանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույների ժամանակ հայատարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` հավելելով, սակայն, որ այսքանից հետո, բնականաբար, հասկանալի է, թե ինչ վերաբերմունք պետք է լինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ:
Հայաստանը միջազգային վարկը չի տուժի ներկայիս գործընթացներից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներ է կատարել մարզպետարաններում:
Հունիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Կորեայի Հանրապետությունը հունիսի 18-ին սկսել է զորավարժություններ, որոնց ընթացքում մշակվում են Ճապոնիայի հետ վիճելի Տոկո կղզիների (Ճապոնական անվանումը Տակեսիմա) պաշտպանության գործողություններ:
Հունիսի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
«Ադրբեջանական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Բոլորս ցնցված ենք և շոկի մեջ ենք: Կոռուպցիայի և բանակը թալանելու մասին շատ է խոսվել, բայց այս դեպքը, կարծում եմ, տարբերվում է, որովհետև սա կոնկրետ պատերազմական գործողությունների արդյունք դրամահավաքի և անգամ դպրոցներից կազմակերպված աջակցության թալան է, որը մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք»:
«Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է»:
Չինաստանի իշխանությունները հրապարակել են 659 անուն ներմուծվող ամերիկյան ապրանքերի ցուցակը, որոնց համար կսահմանվեն 25 տոկոսի չափով պատասխան մաքսեր:
Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
«Հայկական կողմի համար գերակա է Արցախի կարգավիճակըէ և նրա ժողովրդի անվտանգությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման ժամկետներին:
Հարավային Կորեայի կառավարությունը նպատակ է դրել այս տարի հասնել այն բանին, որ պաշտոնապես հայտարարվի 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտը:
Հունիսի 18-ին, ժամը 12:30-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում:
«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Բելառուսի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգերի վաճառքից հետո:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին մայրաքաղաքում եւ մի շարք շրջաններում ուժեղ քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներին:
«Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Եթե այս ամեն ինչն իսկապես այնպես է, ինչպես տեսանք, մեկնաբանության կարիք էլ չունի: Ես շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում այն առումով, թե ադրբեջանական համայնքն ինչպիսի մեծ հրճվանքի մեջ պետք է հայտնվի և փորձի օգտագործել, բնականաբար, ներկայացնելով, որ նույն Մանվել Գրիգորյանը, 5-րդ բրիգադն ազատագրել է տարածքներ»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ճեպազրույցների ժամանակ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եղանակները: