«Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, եթե դրա համար անհրաժեշտ լինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան հարցի, թե Ռոբերտ Քոչարյանը հրավիրվելո՞ւ է հարցաքննության Մարտի 1-ի գործով:
Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի( խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
«Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առաջ, դուք կարող եք ինքներդ գնահատել, թե ինչ է տեղի ունենում` ռեպրեսիանե՞ր, թե՞ ինչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ականների հայտարարությունները, որ գործարար ՀՀԿ-ականները դուրս են եկել խմբակցություններից հնարավոր ռեպրեսիաներից և քաղաքական հալածանքներից խուսափելու համար:
«Ազատություն» միջազգային ռադիոկայանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ իրենց ադրբեջանական ծառայության կայքն արգելափակված թողնելու վերաբերյալ վճիռը:
Փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի նկատմամբ կայացված դատական վճիռը թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով չէ:
«Ես ուզում եմ՝ ՀՀ վարչապետը հստակ պատասխանի՝ մենք ուզում ենք կառուցել պետություն, որն իր բնույթով, քաղաքակրթական ընտրությամբ լինելու է առաջադեմ աշխարհին համարժեք երկիր, թե՞ լինելու է ռուսական, բելառուսական, ղազախական երկիր»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այս հարցով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Կենսամակարդակը այնպիսի բան չէ, որ լավանա ու կանգ առնի: Տրամաբանությունը մինչև հիմա այն էր, որ մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա, իսկ հիմա տրամաբանությունն այն է, որ անընդհատ կլավանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կառավարության ծրագրին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 7-ին 16-րդ անգամ ուղիղ հեռուստա եւ ռադիոեթերում պատասխանում է համաքաղաքացիների հարցերին:
«Ես խոսել եմ բժիշկների հետ, թե ինչ վիճակում է էս կալանավորը, ասել են` մի տասը օր չի ձգի: Ես Բանդուրյան Ալիկի հետ ընդհանրապես կապ չունեմ, ընդհանրապես շփված չկամ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` անդրադառնալով քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի ((Նորատուսցի Ալիկ) համար երաշխավորագիրը ստորագրելու հանգամանքին:
Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Հայաստանում արտահերթ ընտրությունների համար կառավարության ծրագրում նշված է շատ կոնկրետ ժամանակահատված` մեկ տարվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Այվազյանը նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հունիսի 7-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
ոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Այս այցի հարցում Ռուսաստանի համար կարևոր են ՀՀ ներքաղաքական զարգացումները և Ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ ՌԴ քաղաքականությունն առանցքային դերակատարություն ունի Հարավային Կովկասում ազդեցության պահպանման տեսանկյունից:
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնական առումով իր ղեկավարած կառավարության կարևորագույն խնդիրն է համարում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Երկարատև ներքաղաքական ճգնաժամի տարիներին բռնությունը եղել է սովորական գործիք, որ իշխանությունը կիրառել է ընդդիմադիրների նկատմամբ»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավրորա» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի կյանքը հայ ժողովրդի շնորհիվ լիովին փոխվել է:
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչները և մի շարք այլ ռազմավարական պահանջներ կարող են կիրառվել նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի որոշմամբ նշանակվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը ցանկանում է, որ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ելույթ ունենա երկրի խորհրդարանում։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը:
Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում շարունակում են պարբերական շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Պետեկամուտների կոմիտեն ներկայացրել է օրինապահ հարկ վճարողների ցանկը:
Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 1967 թ. ծնված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ։
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խնդրին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ներկայացրեց իր գլխավորած կառավարության ուղենիշային առաջնահերթությունները:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի լանջերով լավայի առատ հոսքը հարկադրել է դադարեցնել փրկարարական աշխատանքները ժայթքումից տուժած բնակավայրերում, որը գրեթե 100 մարդու կյանք է խլել: