Բաժիններ՝

Ֆուգեո հրաբխի շրջանում փրկարարական աշխատանքները դադարեցվել են լավայի հոսքի պատճառով

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի լանջերով լավայի առատ հոսքը հարկադրել է դադարեցնել փրկարարական աշխատանքները ժայթքումից տուժած բնակավայրերում, որը գրեթե 100 մարդու կյանք է խլել: Հունիսի 6-ին այս մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Սեյսմոլոգիայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի հայտարարությունը։

30 – 40 մետր լայնությամբ եւ 4-ից մինչեւ 5 մետր բարձրությամբ լավայի հոսքը հոսում է հրաբխի լանջի արեւմտյան կողմից, ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ: Դրանում նշված է այն բանի հավանականությունը, որ «առաջիկա ժամերին վերստին տեղի կունենան լավայի հոսքեր» այդ նույն կամ այլ շրջաններում:

Էսկուինտլայի, Չիմալտենանգոյի եւ Սեկատեպեկեսի դեպարտամենտների տարածքում, որոնք առավել շատ են տուժել տարերքի հարվածից, որոնողական աշխատանքները դեռեւս ավարտված չեն, մինչ օրս անհայտ կորած է համարվում 197 մարդ: Առայժմ տարերքից տուժած շրջաններից տարահանվել է ավելի քան 12,2 հազար մարդ, որոնցից 3,6 հազարը տեղավորված են ժամանակավոր հանրակացարաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս