
Օրինապահ հարկ վճարողների ցանկը՝ ըստ ՊԵԿ-ի

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հունիսի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 14 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 21 ներկայացուցիչներից երեքը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս 4 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:
2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 73 տնտեսվարող, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում):
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
- «ՄԵԴՍԵՐՎԻՍ» ՍՊԸ
- «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
- «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
- «ՄԲՄ» ՍՊԸ
- «Ա.Մ.Պ» ՍՊԸ
- «ԱՐՄՏՈՐԳ» ՓԲԸ
- «ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ
- «ՄԱԴԱԼԻՎԱ» ՍՊԸ
- «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ
- «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ
- «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
- «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ
- «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ
- «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ