
Time-ը նոր շապիկը ստեղծել է 958 դրոնների օգնությամբ

Time հանդեսը ցուցադրել է իր նոր շապիկը, որն ստեղծվել է 958 անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։
Time-ը Intel-ի հետ համագործակցությամբ Կալիֆոռնիայի երկինք է արձակել Shooting Star ընկերության 958 դրոն: Անօդաչուները, որոնք նմանվում էին կարմիր լույս արձակող կետերի, հանդեսի շապիկի վրա ձեւավորել են ավանդական շրջանակը եւ Time-ի լոգոտիպը:
Ինչպես նշվում է, սա Time-ի առաջին շապիկն է, որն ստեղծվել է անօդաչու սարքերի օգնությամբ: Այն տարբերվում է մնացած բոլորից, որոնք ստեղծվել են հանդեսի 95-ամյա պատմության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: