«Ամեն ինչ պետք է անենք, որ 1996 թվականից հետո առաջին անգամ լինեն ազատ ու արդար ընտրություններ». Սուրեն Պապիկյան

«Այլևս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի, էնքան խփի: Նման բան այլևս Հայաստանում բացառվում է: Եվ մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով պետք է ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք էն փուլին, որ 1996 թվականից հետո առաջին անգամ լինեն ազատ ու արդար ընտրություններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` խոսելով ընտրությունների մասին:

Ըստ նրա` ընտրությունների ազատ ու արդար անցկացման առումով կարևոր է իր ղեկավարած գերատեսչության դերը, իսկ մարզպետները չպետք է միջամտեն ընտրությունների ընթացքին ու արդյունքներին.

«Մեր կառավարությունը տրամադրված է շատ ամուր և մենք բոլոր քայլերը պետք է անենք, որ ունենանք ազատ, արդար, քաղաքացու կամքն արտահայտող ընտրություններ և արդյունքներ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031