Կամո Արեյանի պնդմամբ՝ ԱԱԾ-ն անելիք չունի Երևանի քաղաքապետարանում
Երևանի փոխքաղաքապետ Կարո Արեյանը պնդում է, որ անարդյունավետ ծախսեր չեն իրականացվել քաղաքապետարանում և ԱԱԾ-ն անելիք չունի այնտեղ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ բյուջեն հաստատվել է ավագանիով և ընդունվում է բաց քննարկումների արդյունքում:
«ԱԱԾ-ն իրավունք ունի ուսումնասիրություններ իրականացնել, ըստ արդյունքների էլ կերևա` կա՞ն մտահոգիչ խնդիրներ, թե՞ ոչ»,- ասաց Կ.Արեյանը:
Նոր իրողություններում, ըստ Կ.Արեյանի, թե՛ ինքը, թե՛ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխանում են նոր Հայաստանի չափորոշիչերին.
«Այն պահանջները, որ ներկայացվում են այսօր և՛ կոռուպցիայի վերացման, և՛ արդարության, և՛ թափանցիկության, և՛ օրենսդրության օրինականության պահպանման մասին, շատ նորմալ, ցանկացած պետության համար ընդունելի, օրինաչափ պահանջներ են: Եվ ինքս ինձ միշտ պատկերացրել ու պատկերացնում եմ, և իմ ղեկավարի՝ Տարոն Մարգարյանի մոտեցումները շատ հստակ գիտեմ, որ, այո, եղել ենք, կանք և մնալու ենք և՛ օրինականության, և՛ կոռուպցիան բացահայտելու, և՛ ձեր ասած՝ «թայֆաբազությունը», և՛ օրինզանցությունը բացառելու ուղու վրա: Դա եղել է մեր աշխատանքի սկզբունքը»: