ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը հասել է 100 մլրդ ՀՀ դրամի
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը և դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի: Հատուկ ուշադրություն է Բանկը դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունը ունի հատուկ նշանակություն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:
2018 թ. սկզբից Բանկը շարունակում էր ամրապնդել իր դիրքը ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում, այդպիսով մեծացնելով վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ 11%-ով, իսկ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշի աճը կազմել է 27%: Այսօրվա դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը: Ավելի քիչ, քան մեկուկես տարում, Բանկն ավելացրել է պորտֆելը 22 մլրդ ՀՀ դրամով, ինչը հանդիսանում է Բանկի վարկային քաղաքականության բարձր արդյունավետության ցուցանիշ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մշակված բնակչության վարկավորման համակարգը պայմանավորված է բնակչության նպատակներով և կարիքներով ու առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու պահանջների իրականացման համար պայմանների և հնարավորությունների ստեղծմանը այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանի ձեռքբերումը, շինարարությունը և վերանորոգումը, ուսումը, սպառողական նպատակներով ապրանքների ձեռքբերումը և այլն: