
Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրները Նյու Յորքում ստացան իրենց պարգևները

Նյու Յորքի Կոլումբյան համալսարանում մայիսի 30-ին մեծարել են 2018 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրներին, որոնց թվում են ռեփեր Քենդրիկ Լամարը եւ Washington Post, New Yorker եւ New York Times հրատարակությունների լրագրողները:
Հեղինակավոր պարգեւի դափնեկիրների անունները հայտնի են դարձել ապրիլին, բայց ըստ ավանդույթի, պարգեւի հանձնման արարողությունը կայացել է միայն մայիսի վերջին: Գլխավոր պարգեւը՝ Պուլիտցերի «Հասարակությանը ծառայելու համար» ոսկե մեդալն ստացել են New York Times-ը եւ New Yorker-ն անվանի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների հետաքննության եւ լուսաբանման համար:
Պուլիտցերյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր ժուռնալիստական պարգեւն ԱՄՆ-ում: Հաղթողներն ստացել են 15 հազարական դոլար: Պարգեւը սահմանվել է ամերիկացի լրագրող Ջոզեֆ Պուլիտցերի՝ Կոլումբյան համալսարանում Ժուռնալիտիկայի դպրոցի հիմնադրի ցանկությամբ եւ միջոցներով: Առաջին անգամ պարգեւը հանձնվել է 1917 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: